Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դադարեցրեʹք կրակը». ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հանդես են եկել նոր հայտարարությամբ

23:08, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
«Դադարեցրեʹք կրակը». ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հանդես են եկել նոր հայտարարությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ինչպես և նախապես տեղեկացրել էին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայի հարցերով և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Ռ. Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության աննախադեպ և վտանգավոր աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս:

Նախարարները միանշանակ ընդգծում են, որ վերջին գրոհները, որոնց թիրախները ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս գտնվող Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, ինչպես նաև այդ հարձակումների անհամաչափությունը տարածաշրջանում կայունության համար անընդունելի վտանգ են ներկայացնում:

Վկայակոչելով այս տարվա հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հայտարարությունը` նախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ ու անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները վճռականորեն տրամադրված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը` Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այս մանդատի համապատասխան, նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորումը վերսկսելու գործընթացի պարտավորությունը՝ առկա հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին»,- ասված է հայտարարության տեքստում:

56857 | 0
Facebook