Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել բանակցություններ սկսել

16:30, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել բանակցություններ սկսել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղ բանակցություններ վարելու կոչ է արել։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։

Նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել դադարեցնել կրակը և խաղաղ բանակցություններ սկսել:

«Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր ոլորտերի համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ դաշինքի անդամների համար»,- հավելել է նա։

8072 | 0
Facebook