Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայերն արժանի են կայուն խաղաղության». Էլթոն Ջոն

14:35, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
«Հայերն արժանի են կայուն խաղաղության». Էլթոն Ջոն

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն ինստագրամյան իր էջում կարմիր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և ուղղակի ապշած էի հայ ժողովրդի կողմից ցուցաբերած բարությամբ և մարդասիրությամբ:

Այժմ Հայաստանն ու Արցախը գտնվում են ադրբեջանա-թուրքական սանձազերծած ագրեսիայի հարվածի տակ։ Զոհվում են խաղաղ բնակիչներ, երկու կողմից էլ մահանում են անմեղ մարդիկ։

Հայերը հիանալի ժողովուրդ են, և նրանք արժանի են կայուն խաղաղության՝ տարիներ տևած պատմական հալածանքներից հետո»,- գրել է նա։

8773 | 0
Facebook