Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիևի և Էրդողանի դեմ

13:35, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
#ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիևի և Էրդողանի դեմ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով խիստ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրանց բարձրաստիճան զինվորական ղեկավարների դեմ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) քաղաքացիական բնակչության դեմ ռազմական հանցագործությունների համար:

«Ակնկալում ենք, որ ֆինանսների նախարարությունն օպերատիվ կերպով կգործի, որպեսզի ապահովի այդ պատժամիջոցների կիրառումը։ Նրանք երկուսն էլ ռազմական հանցագործներ են, և ԱՄՆ կառավարությունը պետք է նրանց որպես այդպիսին վերաբերվի»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պահանջով պատժամիջոցներ սահմանի, ապա Էրդողանի և Ալիևի ամբողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում կարգելափակվի կամ սառեցվի։

8601 | 0
Facebook