Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել

11:20, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայից ներողություն է պահանջում՝ Էմանուել Մակրոնի խոսքերի համար: Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ թուրքական Գազիանթեփ քաղաքով տեղափոխվել են Բաքու: «Վարձկաններ չկան, մենք 100 հազար մարտիկից բաղկացած բանակ ունենք։ Ես պահանջում եմ Ֆրանսիայից ներողություն խնդրել և պատասխանատվություն դրսևորել»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը նույնպես հայտարարել էր, որ Մոսկվան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտի սիրիացի զինյալների տեղափոխման մասին հայտարարություններով։

10420 | 0
Facebook