Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիայի ԱԳ նախարարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերսկսել բանակցությունները

12:05, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
Շվեդիայի ԱԳ նախարարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերսկսել բանակցությունները

Շվեդիայի արտգործնախարար Էնն Լինդը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերսկսել խաղաղ բանակցությունները։ «Իրադարձությունների զարգացումը, շատ տագնապալի է։ Ես շատ եմ ցավում մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի համար։ Այժմ ամենակարևորն այն է, որ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցվեն և կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։

Էնն Լինդի խոսքով՝ կարևոր է նաև, որ ոչ մի այլ երկիր չներգրավվի հակամարտության մեջ:

Հայտարարությունը հնչել է այն հաղորդագրություններից հետո, երբ հայտարարեվել է, որ Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնություն է ուղարկել։

7451 | 0
Facebook