Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Անհրաժեշտ է բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի կիրառումը. ԱԱԾ

11:35, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
Անհրաժեշտ է բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի կիրառումը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:

«Միաժամանակ, հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,- նշված է տեքստում:

| | |
4559 | 0
Facebook