Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խումբը հրադադարի կոչ է արել՝ զոհվածների մարմինները դուրս բերելու համար

02:10, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
ԵԱՀԿ Մինսկի խումբը հրադադարի կոչ է արել՝ զոհվածների մարմինները դուրս բերելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հերթական հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ:
     Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը՝ մարդասիրական նպատակներով, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը՝ ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ:
     «Համանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունները և անհանգստություն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Որևէ պարագայում քաղաքացիական անձանց վրա հարձակումը կամ սպառնալիքներն անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։
     Համանախագահներն ընդգծել են, որ բռնության սրմանը արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը:
     Հղում կատարելով երեք համանախագահ երկրների նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությունը, փաստաթղթում կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն՝ առանց նախապայմանների:

7159 | 0
Facebook