Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի Ղարաբաղյան հակամարտության կողմերին

20:40, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի Ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերից ոչ մեկին։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
     «Խոսքը այն մասին չէ, որ Ուկրաինան պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել որևէ երկրի»,- ասել է պետության ղեկավարը:
     Ինչպես ադեն հայտնել ենք՝ ավելի վաղ ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևն, իբր, պատրաստ է աջակցել Ադրբեջանին: Նրա խոսքով՝ կլինի ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմական աջակցություն։ Մինչդեռ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մարչենկոյի արտահայտությունները չեն համապատասխանում ոչ կուսակցության, ոչ էլ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշմանը:
     Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը հակամարտող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ վերջին երկու տարում Կիևի և Բաքվի միջև «շատ լուրջ, ամուր» հարաբերություններ են ձևավորվել, և որ Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

9618 | 0
Facebook