Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել». տնտեսագետ

20:10, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել». տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել
     Հոկտեմբեր 2-ին բորսայում ադրբեջանական նավթի գինը նվազել է 6,04 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 41,98 ԱՄՆ դոլար (երեկ՝ 42,93 ԱՄՆ դոլար)։ Օրական Ադրբեջանը արդյունահանում է 300-500 հազար բարել նավթ․ այս տարվա 8 ամիսների հաշվարկով արտահանել է 3,5 մլրդ ԱՄՆ դոլարով ավելի քիչ նավթ։ Ադրբեջանի նավթի գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին և ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը չի կարող երաշխավորել ոչ ոք»:

7865 | 0
Facebook