Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի». Մակրոն

11:00, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
«Ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի». Մակրոն

Ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ Գազիանթեփով տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես ունի այդ տեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ճեպազրույցի ժամանակ։
     Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: «Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպից, Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի (Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար, որին աջակցում է Թուրքիան): Դա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են և նրանք բոլորն էլ կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Ես դա քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները»,- ասել է Մակրոնը։
     «Թուրքիայի այս պահվածքն վայել չէ ՆԱՏՕ-ի անդամ պետությանը, մենք նման գործողություններն անընդունելի ենք համարում։ Տվյալ դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է»,- ընդգծել է նա։

6445 | 0
Facebook