Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին». ԱՀ նախագահ

00:35, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
««Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին». ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել հրամանատար Կարեն Ջալավյանին: Այս մասին ԱՀ նախագահը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում` գրելով.
     «Հարգելի՛ հայրենակիցներ
     Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
     Կեցցե՛ հայոց բանակը:
     Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:

7996 | 1
Facebook