Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ

23:20, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ. այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը: Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կդիմի Կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս»,- նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

4311 | 0
Facebook