Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթար Տավուշում

22:30, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Ողբերգական վթար Տավուշում

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:3-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և ГАЗ 52 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ГАЗ 52-ի և Ford Transit –ի մահացած վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit-ը մխրճվել է ГАЗ 52-ի հետնամասի մեջ:

10120 | 0
Facebook