Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել Ղարաբաղում մարտերի դադարեցման օգտին

21:20, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել Ղարաբաղում մարտերի դադարեցման օգտին

Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտահայտվել Ղարաբաղում մարտերի դադարեցմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
     «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության սրումը։ Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված առճակատման վերաբերյալ, կողմ են արտահայտվել մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Ընդգծվել է հակամարտության մեջ այլ տարածաշրջաններից անօրինական զինված կազմավորումների ներգրավման անթույլատրելիությունը», - ասված է հայտարարության մեջ:
     Զրույցի ընթացքում նախարարները նաև հաստատել են ռուսական և թուրքական գործողությունների համակարգման պատրաստակամությունը՝ ստեղծված իրավիճակը կայունացնելու և հակամարտության կարգավորումը «խաղաղ բանակցային ուղի» վերադարձնելու համար:

42173 | 1
Facebook