Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը ԵՄ-ը կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը

20:35, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Մակրոնը ԵՄ-ը կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը

Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը:
     «Էմանուել Մակրոնը հաստատում է, որ Ֆրանսիան փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Նա կհարցնի Եվրոպական միությանը` արդյոք այն պատրաստվում է դատապարտել հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը և դիտարկում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը»,- գրել է Վեյմերսը:

7033 | 0
Facebook