Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը». ՀՀ վարչապետ

15:40, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
«Հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը:
     Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:
     Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը` ստանձնելով, թերևս, մի նորագույն պատմական առաքելություն»:

6869 | 1
Facebook