Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը` «լավ լուրի» մասին

12:20, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Արծրուն Հովհաննիսյանը` «լավ լուրի» մասին

«Հենց նոր տեղեկություն ստացա, որ մարտական գործողությունները, կարծես թե, սկսել են թեժանալ»,- րոպեներ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով քիչ առաջ ՊՆ խոսնակի խոստացած «լավ լուր»-ին` Հովհաննիսյանն ասաց. «Ամենայն հավանականությամբ խոսքը խոցված ուղղաթիռի մասին էր. մերձարաքսյան հովտի հատվածում առավոտյան խոցվեց հերթական ուղղաթիռը: Կարող է նաև մարտական գործողություններում արձանագրված այս կամ այն հաջողությունն է, ուղղակի միշտ չէ, որ մենք մարտական ցանկացած պահի իրավիճակը կարողանում ենք ճիշտ ներկայացնել, որովհետև շատ արագ զարգացող պրոցեսներ են»:

Անդրադառնալով չճշտված տեղեկություններին, թե հայկական կողմը նոր տարածքներ և դիրքեր է գրավել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչինչ չեմ բացառում և մի քանի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ. մեր ԶՈՒ-ն լիովին մարտունակ է, և հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր»:

12113 | 0
Facebook