Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 491 և մահվան 4 նոր դեպք

11:05, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 491 և մահվան 4 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ը` առողջացած, 963-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 218 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է»։

3195 | 0
Facebook