Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ-ում և երկխոսություն սկսել

11:20, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Ճապոնիան կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ-ում և երկխոսություն սկսել

Ճապոնիան ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ է արել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։ Պաշտոնյան նշել է, որ Տոկիոյի կառավարությունը կոչ է անում զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներին ավարտել դիմակայությունը: Ճապոնիան հույս ունի, որ կողմերը կհանդիպեն բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,-հայտարարել է Կատոն։

Նա ընդգծել է, որ Ճապոնիան անհանգստացած է տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Կատոն հիշեցրել է, որ մարտերը հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

4995 | 0
Facebook