Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական բանակի ուժը զինվորն է, ուղեղը՝ Գլխավոր շտաբը». Արման Մելիքյան

18:30, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
«Հայկական բանակի ուժը զինվորն է, ուղեղը՝ Գլխավոր շտաբը». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայկական բանակի ուժը զինվորն է, ուղեղը` Գլխավոր շտաբը: Բայց այդ երկուսին իրար կապող օղակը, մեր բանակի ողնաշարը` պրոֆեսիոնալ, նվիրյալ սպայակազմն է: Այդ մարդկանցից է կախված առաջին երկուսի ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությունը, տեղերում վերադաս հրամանատարության մտահղացումների հստակ և անխափան կատարումը: Մարտական պայմաններում հայ սպաները մեր զինվորի ավագ եղբայրներն են ու նրանց պատրաստվածությունից, անձնազոհությունից և հոգեկան բարձր որակներից է մեծապես կախված լինելու մեր ընդհանուր հաղթանակը պատերազմում: Սառնասրտորեն ու վստահ իր գործն անող հայ սպան հիրավի մեր ազգային պարծանքն է»:

3032 | 0
Facebook