Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն ու թշնամիներին». ԱՀ նախագահ

22:50, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն ու թշնամիներին». ԱՀ նախագահ

«Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ դրսևորվում են արդեն հարյուրամյակներ»,- այսօր միջազգային և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հայտնեց, որ հետագայում ավելի մանրամասն կներկայացնեն պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը. «Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա։ Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ: Ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին»,- պատմել է Արցախի Հանրապետության նախագահը:

10143 | 0
Facebook