Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները

20:35, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները

Արցախի ՄԻՊ-ը իր ֆեսյբուքյան էջում հրապարակել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը:

«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն:

Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»,- գրել է նա:

Նրանք են` Վիկտորիա Գևորգյան, Էլլադա Բալայան, Լեսմոնիա Ստեփանյան, Էրիկ Գրիգորյան, Հրանտ Խաչատրյան, Լյուբա Մամունց, Լարիսա Մամունց:

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները
5978 | 0
Facebook