Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մակրոնի հայտարարությունը կարելի է բեկումնային համարել». Արման Բաբաջանյան

17:05, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Մակրոնի հայտարարությունը կարելի է բեկումնային համարել». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի դերակատարությանը՝ վտանգավոր ու չմտածված որակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները: «Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ անխոհեմ և վտանգավոր են թվում»,- հայտարարել է Մակրոնը՝ Ռիգայում Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Կարինշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
     Նա շեշտել է, որ Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է «ռազմատենչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին, Ադրբեջանին, ըստ էության, ազատելով գործողությունների կաշկանդվածությունից»: «Եվ մենք դա թույլ չենք տա: Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին. Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք ընտանիքի, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքին: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է սրմանը»,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:
     Էմանուէլ Մակրոնի այս հայտարարությունը կարելի է բեկումնային համարել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր։ Բարեկամ Ֆրանսիայի ղեկավարը դարձավ առաջին համաշխարհային առաջնորդը, ով իրերը կոչեց իրենց անուններով և առանց ավելորդ քաղաքական ձևականության մատնացույց արեց Թուրքիայի վտանգավոր դերակատարումը մահաբեր այս պատերազմում։ Առանց անուններ մատնանշելու, բայց ակնհայտորեն Թուրքիային զսպվածության կոչ անող հայտարարություններ նախորդ օրերին հնչել են ինչպես ԱՄՆ պետքարտուղարությունից, այնպես էլ Ռուսաստանի Արտգործնախարարության կողմից և նախագահի խոսնակի մակարդակով։
     Այդուհանդերձ Էմանուել Մակրոնը որպես եվրոպական կարևորագույն երկրի ղեկավար՝ առաջինն արձանագրեց ակնհայտ ճշմարտությունը, ինչը, վստահաբար ունենալու է քաղաքական շարունակություն ու հետևանքներ։
     Չափազանց կարևոր է, որ Էմանուել Մակրոնն իր հայտարությւան մեջ մատնշում է Հայաստանի ու հայ ժողովրդի և հատկապես Հայաստանի ինքնիշխանության հանդեպ Ֆրանսիայի ունեցած հարգաքնի մասին։ Պետք է հույս ունենանալ, որ ֆրանսիական այս նախաձեռնողականությանն առաջիկայում կդառնա համաեվրոպական քաղաքական դիրքորոշում, որում, բնականաբար էական նշանակություն կարող է և պետք է ունենա Եվրամիության մյուս առաջատար պետությունը՝ Գերմանիան։
     Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը չափազանց կարևոր է Թուրքական բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ մեր դիքորոշումների համաշխարհային ընկալման և մեր քաղաքական դիրքերի ամրապնդման տեսնակյունից։
     Կարևոր է, որ այս հայտարարությունից ժամեր առաջ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է՝ այսօր երեկոյան՝ ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկըբարձանագրեց այն, ինչի մասին մենք բարձրաձայնում ենք պատերազմի մեկնարկի առաջին պահից՝ Ադրբեջանն այն սանձազերծել է Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։ Միջազգային հանրությունն աստիճանաբար արձանագրում ու փաստագրում է դա։ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այդ կարևոր ճանապարհին արված առաջին լուրջ քայլն է։
     Մեր երախտագիտությունն ենք հայտնում բարեկամ ֆրանսիացի ժողովրդին և նրա առաջնորդ պարոն Էմանուել Մակրոնին»։

| | |
11209 | 0
Facebook