Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 458 և մահվան 1 նոր դեպք

11:10, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 458 և մահվան 1 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ը՝ առողջացած, 959-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Ունենք 152 առողջացած:
     Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
     Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է»:

5964 | 0
Facebook