Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անցած գիշեր հակառակորդի հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են». ԱՀ նախագահի խոսնակ

10:40, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Անցած գիշեր հակառակորդի հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են». ԱՀ նախագահի խոսնակ

«Ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը»,- այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ամսի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի ՊԲ-ը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, և այդ հաջողություններն առ այսօր պահպանվում են: ՊԲ-ը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որն իրականացնում է Ադրբեջանի բանակը՝ Թուրքիայի զինուժի աջակցությամբ: Ուզում եմ հստակ հայտարարել՝ անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ Ադրբեջանի բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- ասել է Վահրամ Պողոսյանը:

6442 | 0
Facebook