Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Արծրուն Հովհաննիսյան

08:50, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում:

Հաղթելու ենք և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը:

Այդ հաղթանակի ռազմաքաղաքական նշանակության, մեր քաշ ու կշեռքի առումով լրիվ այլ վերլուծություններ են պետք»:

8511 | 0
Facebook