Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ի որոշումը հաղթանակ մեզ համար». Արսեն Խառատյան

01:45, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ի որոշումը հաղթանակ մեզ համար». Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ է նշանակում Հայաստանի դիմումով ՄԻԵԴ-ի որոշումը և ինչո՞ւ է սա հաղթանակ մեզ համար
     Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել բավարարել Հայաստանի խնդրանքը` կիրառելով միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ը մասնավորապես կոչ է արել կողմերին (Հայաստան, Ադրբեջան) ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված խախտումներ:
     Թարգմանեմ. սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պետք է տեղեկատվություն ներկայացնեն Դատարանին նշված խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Այս իմաստով, Հայաստանի ունեցած փաստական նյութերը հսկայածավալ են և ավելանում են ամեն ժամ:
     Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա, երբ Դատարանը հարկ չի համարել մյուս կողմին` Ադրբեջանին հարցեր ուղղել: Այսինքն, մեր կողմից ներկայացված փաստերն այնքան համոզիչ են եղել, որ պաշտոնական Բաքվից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն չի եղել:
     Ի դեպ, սա Դատարանի պատմության մեջ 3-րդ նման դեպքն է (նախորդ երկուսը վերաբերում են Ուկրաինային), երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշում է կայացնում` ըստ էության պատերազմական հանցագործություններ կանխելու վերաբերյալ»:

7303 | 0
Facebook