Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը՝ ռադիացիայի վերաբերյալ լուրերի մասին

23:25, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
Արծրուն Հովհաննիսյանը՝ ռադիացիայի վերաբերյալ լուրերի մասին

«Ռադիացիայի մասին տեղեկություններին բանի տեղ մի դրեք»,- այսօր ճեպարզույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ հայաստանյան համացանցային տիրույթում ձայնային հաղորդագրություն է ակտիվորեն տարածվում, որտեղ մարդկանց զգուշացնում են գիշերվա ժամերին անջատել սարքավորումները, քանի որ, ըստ այդ հաղորդագրության, «լինելու է ռադիացիոն ճառագայթում»:

«Նման բան չկա, խնդրում եմ նման ապատեղեկատվություններին չհավատալ, ուղղակի բանի տեղ չդնել, մեկը մյուսին չուղարկել, ճշտումներ չանել: Դրանք անլուրջ բաներ են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

11328 | 0
Facebook