Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մարտական գործողությունների ժամանակ թշնամին առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի վերաձևափոխած «կուկուրուզնիկ» ինքնաթիռներ է կիրառել։ Խոցված սարքերի անկման վայրում` մասերի մեջ, նաև չպայթած ռումբեր են հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ այդ «կուկուրուզնիկների» միջոցով դրանք փորձում են ռումբեր նետել մեր օբյեկտների վրա։
Այս պահի դրությամբ Արցախի պաշտպանության բանակն այդ թռչող միջոցներից մի քանիսը խոցել է։
Հերթական խոցումն այսօր ֆիքսեցի առաջնագծի արևելյան հատվածում»: