Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ-ն հատուկ նիստ է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության թեմայով

19:00, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
ԵԱՀԿ-ն հատուկ նիստ է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության թեմայով

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստ է հրավիրել։ Այս մասին նշված է Ալբանիայում ԵԱՀԿ–ի ներկայացուցչության Twitter–ի պաշտոնական էջում։
     «Հատուկ նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները»,– նշված է գրառման մեջ։
     Նիստին կզեկուցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նիստը կկայանա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 17։00-ին (Երևանի ժամանակով` 19։00-ին։)։

4771 | 0
Facebook