Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի անկախացումը խոստանում է ևս մի այսպիսի մղձավանջային երեսնամյակ». Գևորգ Գալստյան

18:05, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
«Արցախի անկախացումը խոստանում է ևս մի այսպիսի մղձավանջային երեսնամյակ». Գևորգ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նման միկրո պատերազմների շարքը ջլատիչ գործառույթ է կատարում:
     Հաղթանակ կարող է լինել միայն Արցախի` ՀՀ-ին միանալով: Արցախի անկախացման օրակարգը կեղծ է և նույնքան ջլատող: Արցախի, այսպես ասած, անկախացումը խոստանում է ևս մի այսպիսի մղձավանջային երեսնամյակ:
     Հիշեք Նժդեհի խոսքը. Արցախն ու Սյունիքը Հայաստանի աշխարհագրական ողնաշարն են:
     Ինչպես որ մարդը չի կարող ուրախանալ իր անջատ ողնաշարի կապակցությամբ, այպես էլ մենք ուրախանալու առիթ չունենք մեր աշխարհագրական ողնաշարի անջատմամբ»:

4810 | 0
Facebook