Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էնպես չի, որ տարվում են ու անմիջապես մարտի նետվում». Հովհաննիսյանը՝ պահեստազորայինների մասին

11:55, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
«Էնպես չի, որ տարվում են ու անմիջապես մարտի նետվում». Հովհաննիսյանը՝ պահեստազորայինների մասին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այս օրերին շատերի կողմից հնչող հարցին՝ պահեստազորայիններն արդեն ներգրավվա՞ծ են պատերազմին, թե՞ ոչ: «Ո՛չ, իրենց ներգրավվածությունն ունի կանոնակարգված բնույթ: Էնպես չի, որ տարվում են ու անմիջապես մարտի նետվում: Մեր ԶՈՒ-ն նման հրատապ խնդիր չունի, իր խնդիրը հստակ կատարում է: Դա ունի ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով»,- ասաց Հովհաննիսյանը:

5378 | 0
Facebook