Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարևորը ԶՈՒ մարտունակությունն է, կառավարման համակարգը, մարտական ոգին». Ա. Հովհաննիսյան

11:35, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
«Կարևորը ԶՈՒ մարտունակությունն է, կառավարման համակարգը, մարտական ոգին». Ա. Հովհաննիսյան

«Փաստացի ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից ու սա նորություն չէ: Թիրախավորումն ինքնին պրոցես է, որևէ բան չենք բացառում: Մեր ԶՈՒ-ն, լինի Վարդենիսի, թե այլ ուղղությամբ, ներառյալ նախիջևանյան ուղությունը, լիովին կազմ ու պատրաստ, մարտունակ է՝ իր առջև դրված խնդիրները կատարելու համար»,- հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի՝ Ադրբեջանը հերթական հարձակմանն է նախապատրաստվում, ասաց. «Որպես կանոն՝ դրանք հիմնականում նույնն ուղղություններն են՝ Արցախի սահմանի հյուսիսային ու հարավային հատվածները, մերձարաքսյան հովիտը, Թալիշի, Մատաղիսի ուղղությունը և այլ ուղղություններ»: Կրկին անդրադառնալով դիրքային կորուստների կամ ձեռքբերումների թեմային՝ ասաց. «Կորուստ, ձեռքբերում բառերն անգամ տեղին չեմ համարում, նման պատերազմի ժամանակ 1-2 դիրք վերցնելը, տալը, իրենից մարտավարական բան չի ներկայացնում, կարևորը՝ ԶՈՒ մարտունակությունն է, կառավարման հստակ համակարգը, մարտական ոգին»:

3983 | 0
Facebook