Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կրելով մոտ 60 զինծառայողի կորուստ՝ հետ են շպրտվել». Ա. Հովհաննիսյան

11:10, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
«Կրելով մոտ 60 զինծառայողի կորուստ՝ հետ են շպրտվել». Ա. Հովհաննիսյան

«Ամբողջ գիշեր Արցախի սահմանին ընթացել են համառ մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններով: Կրելով մոտ 60 զինծառայողի ու զրահատեխնիկայի կորուստ՝ հետ է շպրտվել»,- քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ա. Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ մարտերը շարունակվում են: Նա անդրադարձավ նաև ավտոբուսի ու զորամասի դեպքերին: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի այրվելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում:

13696 | 0
Facebook