Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ

10:00, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ
     Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
     Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:
     Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

5874 | 0
Facebook