Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամերիկահայությունը չի քնում. տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք». Գ. Վեզիրյան

13:05, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
«Ամերիկահայությունը չի քնում. տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք». Գ. Վեզիրյան

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք: Դա անում են 1, 15, 20 ու 30 տարի առաջ ԱՄՆ եկածները: Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար համար նախատեսված 1000-ական դոլարները ուղղել Հայաստանին: Համահայկականի կայքը չի գործում, նոր հաշվեհարամներ են տրվել: Երրորդ սերունդ ԱՄՆ-ում ծնված, հայերեն հազիվ խոսող ջահելությունը համալսարանների ու քոլեջների օնլայն դասընթացները վերածել ա քարոզչական հարթակների: Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են: էս էմոցիոնալ գրոհին սրտեր կան, որ չեն դիմանալու»:

9020 | 0
Facebook