Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ովքեր են մեզ աջակցում Մերձավոր Արևելքում». իրանագետ

07:20, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Ովքեր են մեզ աջակցում Մերձավոր Արևելքում». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների ելույթներից և ձգտելով խաթարել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։
     Այս հոգևորականների հեռագնա նպատակը պատերազմում պարտության հետևանքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում Բաքվի բռնապետի վարչակարգի տապալումն է և իսլամական հեղափոխության արտահանումը։
     Իրանի չհայտարարվող փաստացի պաշտոնական դիրքորոշումն է, որ էրդողանական վարչակարգի օգնությամբ այս պատերազմին մասնակցում են մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներ, որոնք Սիրիայում և այլուր սպանել են իրանցի կամավորականներին և ուղղակի սպառնալիք են Իրանի հյուսիսի անվտանգությանը:
     Ուստի չենք տրվում Բաքվի բռնապետի քարոզչական ազդեցության փորձին։
     Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ։ Եվ մենք հաղթելու ենք»:

7562 | 0
Facebook