Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով». Մեդվեդև

16:45, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
«ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով». Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի լուծել ուժով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը հերթական անգամ հանգեցրել է արյունահեղության, մարդկային կորուստների։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի լուծել ուժային ճանապարհով։ Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- գրել Է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում։

Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ճգնաժամը հաղթահարելու համար, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների միջոցով:

6684 | 0
Facebook