Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»․ Պեսկով

16:15, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
«Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»․ Պեսկով

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգիչ է, այս մասին «Սպուտնիկ»-ի ուղիղ եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է տեղափոխել քաղաքական և դիվանագիտական դաշտ»,- ասել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կապի մեջ է Թուրքիայի հետ:

Պեսկովի խոսքով՝ այժմ ժամանակը չէ հասկանալու, թե ով է ճիշտ և ով մեղավոր, կրակն անհապաղ պետք է դադարեցվի: «Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի նաև Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասել է Պեսկովը:

16819 | 0
Facebook