Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Անկարան զորավարժություններ իրականացրեց Բաքվի հետ, որպեսզի սկսի պատերազմը». Անդրանիկ Թևանյան

06:05, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
«Անկարան զորավարժություններ իրականացրեց Բաքվի հետ, որպեսզի սկսի պատերազմը». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական ֆոնը․ ռուս–թուրքական անուղղակի բախում
     Մոսկվան «Կովկաս–2020» զորավարժություններ անցկացրեց, որպեսզի կանխի հայ–ադրբեջանաթուրքական պատերազմը, իսկ Անկարան զորավարժություններ իրականացրեց Բաքվի հետ, որպեսզի սկսի պատերազմը։
     Պատերազմը սկսվեց։ Այն սկսեց Թուրքիան։ Ու որպեսզի ՌԴ-ի հետ ուղղակի բախման չգնա, սկսեց ոչ թե Հայաստանի տարածքի վրա հարձակվելով (այդ դեպքում կստացվեր, որ ՀԱՊԿ–ի վրա է հարձակումը, ինչը կնշանակեր ուղղակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին), այլ Արցախի, որը ՀԱՊԿ–ի մեջ չի մտնում։
     Դա նշանակում է, որ Թուրքիան հայտ է ներկայացնում Հարավային Կովկասում առնվազն փայատեր դառնալու և հետագայում Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու։
     Ռուս-թուրքական մրցակցությունը մի քանի հարյուր տարվա պատմություն ունի։ Այժմ այդ մրցակցության նոր ու տաք փուլ ենք թևակոխում։
     Սիրիայում և Լիբիայում ռուս–թուրքական ուղղակի մրցակցությունը դրսևորվում է նաև Արցախում, բայց անուղղակի ձևով։ Մենք հիմա Ադրբեջանի անվան տակ թուրքական բանակի դեմ ենք կռվում ու դատելով ամենից՝ Արցախի ՊԲ-ն կարողանում է դիմակայել աշխարհի ու ՆԱՏՕ–ի լավագույն համարվող բանակներից մեկին և համարժեք պատասխան տալ։
     Արևմուտքը ռուս–թուրքական մրցակցության ժամանակ, բնականաբար, Թուրքիայի կողմն է (ինչպես գրեթե միշտ)։ Կուզենայի ճիշտ ընկալեինք՝ Արևմուտքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ է ուհետևաբար՝ Թուրքիայի կողմ։
     Թե ինչ հաշվարկներ և նպատակներ ունեն Թուրքիան ու նրա պրոքսի ուժ Ադրբեջանը, հայտնի է։ Մեր թշնամիների հաշվարկները կարող ենք խառնել և կխառնենք մենք՝ մեր բանակի շուրջ համախմբվելով ու միասնությամբ։ Ինչպես որ դա արել ենք 90–ականներին։
     Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, ապա դրանց պետք է վաստակել՝ մարտի դաշտում հաջողություններ գրանցելով ու ճիշտ դիվանագիտական քայլերով։
     Հանուն արդարության պետք է նկատել, որ մեր դաշնակիցների ու գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում վերջին տարիներին մենք մեզ շատ սխալ ենք պահել և ամեն ինչ արել՝ մենակ մնալու համար, բայց այդ մասին հետո կխոսենք։
     Քաղաքական իշխանության սխալներն ուղղելու ծանրությունը կրկին ընկել է բանակի ու ժողովրդի վրա։ Ուժն է ծնում իրավունք և դաշնակիցներ։
     Մենք հաղթանակից բացի այլ տարբերակ չունենք»:

| | |
2483 | 1
Facebook