Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաղթանակը մերն է լինելու». Արայիկ Հարությունյան

09:35, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
«Հաղթանակը մերն է լինելու». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ, արդեն երկրորդ օրն է՝ շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում:
     Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստակամության համար:
     Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի նվիրվածության համար:
     Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին ցուցաբերած անվերապահ սատարման համար:
     Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:
     Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի կյանքով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ:
     Հարգելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով: Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի:
     Հաղթանակը մերն է լինելու»:

8303 | 1
Facebook