Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում սիրիացի վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց». Վահագն Թևոսյան

09:05, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանում սիրիացի վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի սկզբին ռուսական «Նեզավիսիմայա Գազետա»-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածն ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են: Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելում են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց և այլն: Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց»:

14822 | 0
Facebook