Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը». Արայիկ Հարությունյան

08:30, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
«Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը». Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:

Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:

Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու:

Փա՛ռք հայ ժողովրդին:

Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»:

6024 | 0
Facebook