Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» չեղարկել է դեպի Երևան չվերթները

22:45, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» չեղարկել է դեպի Երևան չվերթները

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» (ՈւՄԱ) ավիաընկերությունը չեղարկել է դեպի Երևան չվերթները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրման պատճառով: Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ռիսկերի կառավարման կենտրոնը որոշում է կայացրել ժամանակավորապես չեղյալ հայտարարել դեպի Երևան չվերթները»,- ասված է հաղորդագրությունում:

Պարզաբանվում է, որ որոշումը կայացվել է ՈՒՄԱ-ի մասնագետների կողմից երեկոյան ճեպազրույցի ժամանակ ռիսկերի վերլուծությունից հետո: Չեղարկում սահմանելու որոշման անհրաժեշտությունը նաև պայմանավորված է «Հայաստանում ռազմական դրության և զորահավաքի ներդրմամբ»:
     «Մենք ընկերությունում գնահատել ենք բոլոր հնարավոր ռիսկերը և որոշել, որ դեպի Երևան թռիչքն անհնար է մինչև Ուկրաինայի ավիացիոն իշխանությունների կողմից մեր հետագա գործողությունների պարզումը և Բաքվի ու Երևանի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի երկնքում ավիացիոն տարածքի անվտանգության ապահովման հարցում», - ասված է հաղորդագրությունում:

9804 | 0
Facebook