Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տասը հազար կամավորական պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ». Արայիկ Հարությունյան

22:25, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Տասը հազար կամավորական պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ». Արայիկ Հարությունյան

«Տասը հազարից ավելի կամավորական է պատրաստակամություն հայտնել գալ Արցախ... Սա պատերազմ է՝ իր բոլոր կանոններով»,- հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով ռազմական գործողությունների տևողության մասին հարցին, ասաց. «Պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին՝ երկարաժամկետ, թե կարճաժամկետ. չեմ կարող գնահատական տալ: Այն, որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը, ԶՈՒ-ն ու ռազմական տեխնիկան, փաստ է»:

Ավելի վաղ նախագահը հայտնել էր՝ Ադրբեջանի ձեռագիրը նույնն է, բայց մասշտաբներն անհամեմատելի են: «Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև՝ Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի՝ ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերը»:

3818 | 0
Facebook