Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատերազմի պատասխանատուն որքան Բաքուն, այնքան էլ Անկարան է». Դիոգո Պինտո

22:30, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Պատերազմի պատասխանատուն որքան Բաքուն, այնքան էլ Անկարան է». Դիոգո Պինտո

Եվրոխորհրդարանի նախկին քաղաքական խորհրդական Դիոգո Պինտոն Twitter-ի իր էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններին:
     «Լեռնային Ղարաբաղում պատերազմը, ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի պատասխանատվությունն է, իսկ սուլթան Էրդողանի հանդարտեցումը չի աշխատում։ Լրջացեʹք, Ժոզեֆ Բորեʹլ, ՆԱՏՕʹ:
     Ադրբեջանը խաղաղության ու բանակցությունների փոխարեն նախընտրեց պատերազմը: Հետևանքները կլինեն իրենց խղճի վրա: Ես մտածում եմ Արցախում իմ բոլոր ընկերների մասին և ցանկանում եմ, որ նրանք լինեն անվտանգ և ուժեղ: Ադրբեջանն օդահրթիռային հարված է հասցրել (#Արցախին) Ղարաբաղին: Հարձակման են ենթարկվել բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»- գրել է Պինտոն:
     Նա նաև հավելել է, որ Էրդողանն աշխարհում խաղաղության ամենամեծ սպառնալիքն է։ Իսկ ոմանք շարունակում են նրան վերաբերվել որպես դաշնակցի:

5066 | 1
Facebook