Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա մեր վերջին կռիվն է, որը փառքով ենք տանելու». Սասուն Միքայելյան

20:05, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Սա մեր վերջին կռիվն է, որը փառքով ենք տանելու». Սասուն Միքայելյան

«Ուզում եմ դիմել Ադրբեջանի ազգաբնակչությանը, ղեկավարությանը, որ երբեք չսպասեք, որ հանկարծ Հայաստանի Հանրապետությունը կպարտվի: Սա մեր վերջին կռիվն է, որը փառքով ենք տանելու»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Դիմելով ՀՀ ազգաբնակչությանը և բոլոր քաղաքական ուժերին՝ Միքայելյանն ասաց. «Պետք է համախմբվել պատերազմի հաղթանակի շուրջ: Ադրբեջանցիները լավ գիտեն, որ հայը համախմբված ժամանակ երբեք չի պարտվել»:

3145 | 0
Facebook