Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները». Ն. Զոհրաբյան

19:55, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները». Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց, որ ինքն արդեն դիմել է եվրոպական բոլոր կառույցներին և քաղաքական խմբերին՝ հստակ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը:

«Այո՛, ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները և կողմերի միջև պաբերաբար հավասարության նշան դնելու այս գործելաոճը: Ադրբեջանը թքել է բոլոր միջազգային պայմանագրերի վրա: Էլ ի՞նչ պիտի անի Անդրեբջանը, ինչը որ կարող էր արել է ու շարունակում է անել: Առաջարկում եմ հենց այս պահից մեկնարկել Արցախի ճանաչման գործընթացը»,- ասաց նա:

2687 | 0
Facebook