Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստե՛ք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է». Նիկոլ Փաշինյան

18:25, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Պատրաստե՛ք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է». Նիկոլ Փաշինյան

«Կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի ժողովրդի իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ»,- ԱԺ հատուկ նիստի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկել եմ ասեմ, թե ինչին են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Եկել եմ ասելու՝ ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի՛ եղել, չի՛ լինելու, հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պիտի կանգնի այս հողի վրա:

Արցախը պետք է լինի հպա՛րտ, կանգո՛ւն, հզո՛ր, ինքնուրո՛ւյն: Պատրաստե՛ք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է: Մենք միասնական ենք, քան երբևէ»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս պահին փաստացի իրականացվում է առաջին շարակարգի զորահավաք:

Խոսելով սահմանային իրավիճակից վարչապետն ասաց. «ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան: Այս պահին ֆիքսված իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զագացման մեջ: Զինվորականներն ասում են, որ լարված է իրավիճակը, բայց ամբողջական գնահատական տալը վաղ է»:

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը: Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:

3966 | 0
Facebook